Գիտե՞ք, թե ՀՀ որ ՆԱԽԱԳԱՀՆ է ճեմարանի հանդեպ ունեցել հատուկ վերաբերմունք և այն անվանել «լույսի աղբյուր». ՆԱ կարողացել է ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ գաղտնի զենք ուղարկել ՀԱՅԱՍՏԱՆ .

Սիմոն Վրացյանը ճեմարանի հանդեպ ունեցել է հատուկ վերաբերմունք և այն անվանել է «լույսի աղբյուր»։ 1906 թվականին Վրացյանն ավարտելով Գևորգյան ճեմարանը, վերադառնում է հայրենի քաղաք՝ Նոր Նախիջևան՝ ուսումը շարունակելու նպատակով։ Նոր-Նախիջևանից Ս. Վրացյանը թղթակցում է «Մշակին», տեղի հայությանը հուզող հարցերին վերաբերող նյութերով։ Այսպես, 1907 թվականի փետրավրի 8-ին նա ընդարձակ հոդված է ուղարկում «Մշակին»՝ քաղաքի արհեստավորական դպրոցի կրթական խնդիրների վերաբերյալ «Վուլկան» ստորագրությամբ։

1908-1910 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ նաև բարձրագույն ուսումնական ճեմարանում։ 1906 թվականից սկսել է հեղափոխական գործունեությունը. զենք ձեռք բերելով ուղարկել է Արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։ 1907 թվականին մասնակցել է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին։ Գևորգյան ճեմարանում գործում էին դաշնակցական մի շարք գաղտնի խմբեր Վաղարշապատի կոմիտոի վերահսկողության ներքո։ Խմբերն ունեին պայմանական անուններ՝ Դաշույն, Վրեժ, Սասուն, Չոբանքյարա և այլն։

Սիմոն Վրացյանի գործուն մասնակցությամբ Պետերբուրգում հիմնադրվում է գրական-գեղարվեստական խմբակ, որն իր հավաքույթներում քննարկում էր ժամանակի գրական նոր ստեղծագործությունները, հետևում թատերական կյանքին, արվեստի նորույթներին, այցելում թանգարաններ, ունկնդրում հայտնի դասախոս-տեսաբանների ելույթներ։ Համալսարանում նա ներկա է լինում Ն․ Ադոնցի առաջին դասախոսությունը, այնուհետև հայ ուսանողների հետ կազմակերպում որոշակի թվով ուսանողների ներկայության Ն․Ադոնցի դասերին, որն անհրաժեշտ էր նրա պաշտոնավարության համար։