ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ՝ ԲՐԵԺՆԵՎԻՆ ուղղված նամակը պետք է կարդա յուրաքանչյուր ՀԱՅ. միայն իմանաք՝ ինչ ցանկություն ուներ ՄԵԾ նկարիչը

Ստորև Ձեզ ենք ներկայացնում այդ նամակը:

22.01.1968 թ.
Երևան
Մեծարգո Լեոնիդ Ւլյիչ
Մոտ օրերս լրանում է իմ 88 տարին և նախքան այս աշխարհից հեռանալը ցանկություն ունեմ ոտք դնել այն հողի վրա, որտեղից դուրս են եկել իմ նախնիները:
Դրանք միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակներն են, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահման կազմող Ախուրյան գետի հանդիպակաց ափին: Դա` համաշխարհային նշանակության ճարտարապետական այդ հուշարձանը, իմ ժողովրդի հպարտությունն է և սեփականությունը: Հինգ քառակուսի կիլոմետր տարածքը, որը զբաղեցնում են Անի քաղաքի ավերակները, մեծ չէ, բայց այդ փոքր հողակտորը հանդիսանում է Հայաստանի սրբավայրը:
Ես ողջ ժողովրդի անունից, ողջ քաղաքակիրթ մարդկության անունից խնդրում եմ Ձեզ, վերադարձրեք Անին մայր հայրենիքի գիրկը, թույլ միք տա նրան վերջնականապես անհետանալ օտարերկրյա տիրապետության հարվածների տակ:
Փրկեցե՛ք Անին և շնորհակալ հայ ժողովուրդը ողջ աշխարհի առջև դարեդար կհատուցի Ձեզ խորին երախտագիտությամբ և հիացմունքով:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
Լենինյան մրցանակի դափնեկիր: