«ՆԱ վայելում էր աշխարհի երաժիշտների մեծ սերն ու հարգանքը». ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ դիրիժորը, ով եղել է Մոսկվայի ռուսական օպերայի նվագախմբի կոնցերտմայստերը

Իր արժեքավոր խորհուրդներով Կոստանդին Սարաջևը վայելում էր աշխարհի երաժիշտների մեծ սերն ու հարգանքը:
Դմիտրի Շոստակովիչ

Կոնստանտին Սողոմոնի Սարաջև (Սարաջյան) (սեպտեմբերի 27, 1877, Դերբենդ — հուլիսի 22, 1954 Երևան), հայ խորհրդային դիրիժոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)։ Աշխատանքի հերոս (1921)։

1898 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ի․ Վ․ Գրժիմալիի ջութակի դասարանը (կոնտրապունկտ ուսումնասիրել է Ս․ Ի․ Տանեևի մոտ)։ 1900 թվականից՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայի նվագախմբի կոնցերտմայստեր:

1908 թվականից Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել կամերա-գործիքային անսամբլներում, ժողովրդական կոնսերվատորիայում վարել ջութակի և երաժշտական գրագիտության դասեր, ղեկավարել է հանրամատչելի սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում (1908, 1910, 1911), օպերային ներկայացումներ Սերգիևո Ալեքսեևյանի տանը (1911-1912), գլխավորել «Ազատ թատրոնի» երաժշտության մասը (1913-1914)։ Սարաջևը դասական երաժշտության խոր գիտակ և լուրջ մեկնաբան էր, ժամանակակից երաժշտության անխոնջ պրոպագանդող։ Նրա ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Ն․ Մյասկովսկու, Ս․ Պրոկոֆևի, Դ․ Շոստակովիչի շատ սիմֆոնիկ երկեր։

Դոնի Ռոստովում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել է Ազով Սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր, ստեղծել է կամերա-գործիքային անսամբլ: 1922 թվականին Ա․ Վ․ Լունաչարսկու հրավերով տեղափոխվել է Մոսկվա։ Սարաջևի դիրիժորական արվեստն աչքի է ընկել վառ Կ․ Ս․ Սարաջև արտիստականությամբ, դասական խստությամբ, կատարվող ստեղծագործության գաղափարա-գեղարվեստական մտահղացման բացահայտման խորությամբ։ Սաներից են՝ Արամ Քաթանյանը, Յուրի Դավթյանը, Հակոբ Ոսկանյան: Սարաջևի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց:

Մրցանակներ

  • Լենինի 2 շքանշաններ
  • Աշխատանքի հերոսի կոչում, 1921
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1945
  • ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործչիչ
  • Մեջբերումներ Կոստանտին Սարաջևի մասին