Ինչո՞ւ էր ՎՐԱՑՅԱՆԸ տեղից տեղ փախչում, սկզբում ԹՈՒՐՔԻԱ հետո ԲԱԹՈՒՄ. Ինչո՞վ էր ՆԱ այդ ժամանակ հիմնականում զբաղվում.

Պետերբուրգում ուսանելու ժամանակ Ս․Վրացյանը Թիֆլիսի մամուլի պաշտոնական թղթակից էր և հաճախ ներկա էր լինում Պետական Դումայի նիստերին, տեղեկություններ և իր տպավորությունները հաղորդում Թիֆլիս։ Ս․ Վրացյանն իր բարձրագույն կրթությունն ավարտել է 1910 թվականին։ Պետերբուրգում եղած ժամանակ հնարավորություն է ունենում մոտիկից ծանոթանալու, լսելու ժամանակի առաջադեմ գործիչների, մանկավարժների դասախոսությունները, դիտելու ներկայացումներ, մի խոսքով հաղորդակցվելու մայրաքաղաքի հասարական ու մշակութային, կրթական կյանքի կարևոր իրադարձություններին։ «Պետերբուրգը լրացրեց էջմիածնի ճեմարանի թերիները, — գրում է հետագայում Ս.Վրացյանը։ Ուսանելուն զուգահեռ նա թղթակցում է Թիֆլիսի մամուլին «Ս. Վրացյան» ստորագրությամբ, ինչպես նաեւ Կ.Պոլսի «Ազատամարտին»։

Դաշնակցության դեմ սկսված հալածանքները հարկադրեցին Ս. Վրացյանին թողնել Պետերբուրգը եւ ապաստանել Թուրքիայում։ 1910 թ. նա գտնվում էր Կարինում, որտեղ դասավանդում է Սանասարյան վարժարանում՝ մանկավարժություն և Հռիփսիմյան օրիորդաց դպրոցում՝ Հայոց պատմություն։ Վախենալով հետապնդումից՝ Վրացյանը փախել է Բաթում, ապա Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս։ Թուրքիայում ապրելու ժամանակահատվածում Ս․ Վրացյանը հնարավորություն է ունենում մոտիկից ծանոթանալու արևմտահայության որոշ հատվածների տնտեսական ու հասարակական կյանքին։

Ս. Վրացյանի կյանքի առաջին շրջանից սկսած նրա գործունեության բոլոր դրսևորումներին զուգահեռ ընթացել է լրագրողական, խմբագրական աշխատանքը։ 1911-1913 թվականներին ԱՄՆ-ում թողարկում է «Հայրենիք» օրաթերթը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադարձել է Թիֆլիս, որտեղ մասնակցել է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակել է «Հորիզոն» թերթը։ 1918 թվականին ընտրվել է Անդրկովկասյան սեյմի, ապա 1919 թվականին դաշնակցական բյուրոյի անդամ։ 1918 թվականին անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։