« Քաջազնունուն չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ստեղծել, նա արդեն սպառվել էր թե՞ վախենում էր մոտալուտ վտանգներից».

Քաջազնունուն չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ստեղծել։ 1920 թվականի նոլեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը՝ որպես «ձախ» կառավարություն։

Սիմոն Վրացյանը, ով այդ ժամանակ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարն էր, ընտրվում է ՀՀ վարչապետ։ Վրացյանի հավաստմամբ «անսպասելի էր առաջակը», սակայն նա այդ հակասական ժամանակներում ստանձնում է վարչապետի պաշտոնը, «քանի որ դա կուսակցության որոշումն էր և ինքը պարտավոր է ենթարկվել կարգապահությանը».

« Ես գիտակցում եմ, թե քաղաքական այս բացառիկ պայմաններում Խորհրդարանն ինչպիսի ծանր բեռ է դնում իմ ուսերին։ Իմ կազմելիք կառավարությունը հաջողություն կունենա, եթե երկիրը և Հայաստանի գերագույն օրենսդրական մարմինը լինեն նրա հետ, ես հավատացած եմ, որ ձեր և երկրի աջակցւթյամբ կհաջողվի մեզ տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով։ Իմ կողմից ես խոստանում եմ թափել ամեն ճիգ և ոչինչ չխնայել մեր Հանրապետության բարգավաճման համար։ Խնդրում եմ 24 ժամ միջոց տալ կառավարության կազմը ձեզ ներկայացնելու համար».