Ինչու ՀՀ առաջին հանրապետությունը երկար չդիմացավ. Ինչպիսի ԵՐԵՔ քաղաքական ուժեր կային որոնք ՊԱՌԱԿՏԵՑԻՆ երկիրը.

1918-1920 թվականներին Հայաստանը հայտնվել էր ներքին և, հատկապես, արտաքին քաղաքական տագնապալի վիճակում։ Հյուսիսից սպառնում էր Խորհրային Ռուսաստանը, Հարավ-արևմուտքից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ու Ալեքսանդրապոլը գրաված քեմալական Թուրքիան, իսկ արևելքից Նախիջևանի թուրքերն ու մուսավաթական Ադրբեջանի ասկյարները։ Իսկ Վրաստանը, չեզոքության քողի տակ Հայաստանի հետ կնքած ժամանակավոր համաձայնագրով զորքերը մտցնելով Բորչալուի գավառ, ձգտում էր այն վրացական անվիճելի տարածք դարձնել։ Հ. Օհանջանյանի կառավարությունն իրեն սպառել էր արդեն։

Հասարակական-քաղաքական շրջաններում երկու լուծում էին տեսնում։ Մի մասը համարում էր, որ բոլոր կուսակցությունները պետք է համախմբվեն այնպիսի մեկի նախագահությամբ, ով կկարողանար միավորել բոլոր քաղաքական ուժերը և վստահություն ներշնչեր թուրքերին։ Մյուս մասը իրավիճակի ելքը տեսնում էր «ձախակողմյան» կառավարություն կազմելը, որով հնարավոր կլիներ ընդհանուր լեզու գտնել բոլշևիկների հետ։ Ընտրությունը կանգ էր առել Քաջազնունու թեկնածության վրա, ով դեռևս 1918 թվականինօ օգոստոսի 3-ին արտահայտվել էր հատկապես թուրքերի հետ խաղաղության հաստատման կարևորության օգտին, բայց Դաշնակցություն կուսակցության ներսում պետական-կուսակցական սկզբունքային հակասություններ կային, որը մի երրորդ խումբ էր կազմում.

« Մի խումբ էլ կար միջին տեղը բռնող Վրացյանի, Ջամալյանի գլխավորությամբ, որ կամուրջն էր այսպես ասած ռուսական կամ բոլշևիկյան ուղղության և ծայրահեղ անկախության կողմնակիցների կամ ավելի շուտ ազգայնականների միջև… Սրանց ձգտումն էր Հայաստանը և կառավարությունը հայացնել լեզվով, սովորույթով ու օրենքով, անխնա լինել բոլոր նրանց դեմ, որոնք դեմ են անկախ Հայաստանին, և տատանվողներին չհավատալ».