ՔՈՉԱՐՆ ու ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ. գիտե՞ք՝ ինչ էր ասել ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ և հասկացել, որ դա լսելով ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԸ ցավ է ապրում

Միասին քայլում ենք Տերյան փողոցով: Ես պատմում եմ. «Մաեստրո, Փարիզում տեսա Ձեր աշխատանքը…»: Տեսնեմ, դիմացի մայթին է նայում. շրջվել, ինչ-որ մեկին բարևում է: Մեկին բարևեց, մյուսին բարևեց, երրորդին… Հասկացա, որ չի ուզում լսել, հասկացա, որ իմ պատմելուց ցավ է ապրում: Այդպես էլ ուշադրություն չդարձրեց, իմ ոգևորությանը ոչնչով չպատասխանեց: Ես այդ ամբողջի մեջ զգացի նրա ցավի չափը, անկարողությունը՝ վերադառնալ և տեր լինել այն ամենին, որ թողել էր Փարիզում: Երիտասարդների հանդեպ զարմանալի շռայլ էր: Պատրաստ էր գնահատել, գովել, հիանալ: Դա իր մեծության, բարեսրտության, վարպետ լինելու վկայությունն էր անշուշտ, բայց նաև կար փարիզյան վարքագիծը՝ արվեստում, ամենապարզ դրսևորման մեջ գեղեցիկը գնահատելու շնորհը