Բրավո՛, Ռաֆիկ. մեր գյումրեցի քաջ մարզիկը դարձավ Եվրոպայի ՉԵՄՊԻՈՆ

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը: Այսօր պայքարի մեջ էին մտել մինչև 81 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:

Պոկում վարժությունից հետո Ռաֆիկ Հարությունյանը 160 կգ արդյունքով 2-րդն էր, թեև առաջին հորիզոնականը զբաղեցնող իսպանացի Պերես Մատան ևս նույն արդյունքն ուներ: Իսկ Կարեն Մարգարյանը սանձել էր 152 կգ կշռող ծանրաձողը: Սա 4-րդ արդյունքն էր: Հրում վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը բարձրացրեց 194 կիլոգրամանոց ծանրաձողը ինչը բավարար էր չեմպիոնության համար: Վերջին՝ 3-րդ մոտեցումից Ռաֆիկը հրաժարվեց:

Մեր ծանրորդը նաև նվաճեց մեկական փոքր ոսկե և արծաթե մեդալներ, համապատասխանաբար հրում և պոկում վարժություններից: Իսկ Կարեն Մարգարյանը մնաց առանց մեդալների: Նա հրում վարժությունում սանձեց միայն 185 կիլոգրամանոց ծանրաձողը: Նա այս վարժությունում և երկամարտի արդյունքում ևս 4-րդն էր: