«Եթե ասեմ, որ ամենքը գոհ էին անկախության հռչակումով, կստեմ». ՀՀ վարչապետի բացառիկ հարցազրույցը, թե ովքեր էին դեմ Առաջին հանրապետության հռչակմանը

«Վարչապետի հուշերը» 
Սիմոն Վրացյանը՝ Առաջին հանրապետության հռչակման մասին

Վարչապետ Սիմոն Վրացյանն այս բացառիկ հարցազրույցը տվել է «Ազատություն» ռադիոկայանին 1960-ականներին…

«Հնարապետությունը ցնծությամբ չեկավ, հայ ժողովուրդը սրտի ուրախությամբ չընդունեց, որովհետև ամենաանպաստ պայմաններում էին գալիս: Հայ ժողովուրդը պատրաստ չէր սեփական պետական կազմակերպություն ունենալու:

Եթե ասեմ, որ ամենքը գոհ էին Հայաստանի Հանրապետության ստեղծումով, ամբողջ ճշմարտությունը ներկայացրած չեմ լինի, որովհետև կար տարր մը, որ չէր կարող գոհ լիներ, մասնավորապես Թիֆլիսի հարուստները, Թիֆլիսի մտավորականության որակյալ մասը:

Բայց ուրիշ ելք չկար: Շուտով հայտնի եղավ, որ ուրիշ ելք այն ժամանակ չկար, բայց շուտով եղավ…

Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը միայն Հայաստանի մեջ չէ, ոչ էլ միայն արտասահմանի մեջ է, հայ ժողովուրդը իր բոլոր մասերով միանալու, վերամիանալու շրջան է ապրում և այս վերամիացումը կամ համազգայնացումը հայ ժողովրդի բնական երևույթ է, որ զարգանում է Հայաստանի մեջ:

Մենք դրսից կարող ենք միայն ուրախանալ, կարող ենք միայն ցանկանալ որ մեր ժողովրուդը մնա իր հողի վրա, չգաղթի երկրից դուրս, որովհետև եթե երկրից դուրս գաղթի և այն փոքրիկ պատառի վրա հայություն չմնա, այն իդեալները որի համար մենք ապրել եքն և ապրում ենք, ընդմիշտ կոչնչանան…

Հայ ժողովրդի իդեալը հայ հողը լցնելն է հայով և Հայաստանից դուրս մնացած հայությունը այդ հայ հողի վրա տեղավորելն է: Այդ հարցի մեջ խտրություն, տարբերություն չկա Հայաստանի և Սփյուռքի միջև»: