Ինչպե՞ս ՎՐԱՑՅԱՆԸ ընտրվեց ՎԱՐՉԱՊԵՏ և ինչպես ՆԺԴԵՀԻ հետ հեռացավ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ բնակություն հաստատելով ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ.

1920 թվականի նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որն ընթանում որն ընթանում էր Ամերիկայից նոր վերադարձած Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր Հրաժարականը։ Այն ընդունվում է ձայների մեծամասնությամբ՝ 34 կողմ և մեկ ձեռնպահ։ Նիստում ձայների նույն հարաբերակցությամբ վարչապետ է ընտրվում Խորհրդարանի անդամ, Հ. Օհանջանյանի կառավարության գյուղատնտեսության և պետական գույքի նախարար Սիմոն Վրացյանը։ Նա նիստում ներկայացնում է կառավարության հայտարարագիրը(դեկլարացիան)։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1921 թվականի փետրվարին տեղի ունեցել է փետրվարյան ապստամբությունը խորհրդային կառավարության անիրավությունների դեմ։ Դրանից հետո, Վրացյան, որն ապստամբության նախօրյակին գտնվել է ընդհատակում և դեմ է եղել ապստամբության գաղափարին, գլխավորել է Հայրենիքի Փրկության Կոմիտեն։ Ավելի քան մեկ ամիս տևած քաղաքացիական բախումերի անհաջող ելքի պատճառով անցել է Զանգեզուր, որից հետո Պարսկաստանի միջով Նժդեհի հետ դուրս է եկել երկրից։ 1921 թվականի օգոստոսից հետո ապրել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում՝ շարունակելով քաղաքական գործունեությունը։

1945 թվականին, որպես Հայկական ազգային կոմիտեի նախագահ հուշագիր է ներկայացրել Սան-Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր համաժողովի կազմակերպիչ պետություններին՝ նրանց ուշադրությունը գրավելով հայ ժողովրդի հանդեպ պատմական անարդարության վրա։ 1951 թվականից մինչև կյանքի վերջը Վրացյանը Բեյրութի «Նշան Փալանջյան» ճեմարանի տնօրենն էր։ Մահացել է Բեյրութում։ Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը ունեցել է մի քանի հրատարակություն։