«Սիրելի մամա ջան, ես վաղուց եմ իմացել, որ». ի՞նչ էր գրել Լենինգրադի մատույցներում զոհված Մուշեղը մորն ուղղված նամակում

«Սիրելի մամա ջան, ես վաղուց եմ իմացել, որ պաշտպանության ֆոնդին նվիրել ես խալիչա և 14 գրամ ոսկի: Ես այդ մասին դեռ թերթում կարդացի: Այդ նվիրատվությունը մի անգամ ևս ապացուցում է քո հայրենասիրությունը և նվիրվածությունը դեպի մեր հայրենիքը…
Հետագայում, եթե ողջ լինեմ՝ լավ, եթե ոչ՝ իմացիր, որ մեր գործի համար ընկա, փառքի և պատվի համար ընկա, թեկուզ այդպես, մեծահոգի եղիր և մի վրդովվիր:
Քո որդի Միշա, 10 հունիսի, 1942 թ.»:

Մուշեղ Բալագյոզյանը զոհվեց Լենինգրադի մատույցներում: