Թեհլերյանը վրեժ լուծեց ոչ միայն Թալեաթից, այլև նրան օգնած ՀԱՅ դավաճանից. ահա, թե ինչ էր նա պարզել այդ ՀԱՅԻ մասին

Գաղտնիք չէ, որ Ցեղասպանություն իրականացնելիս, ցավոք, բայց թուրքերին ձեռք են մեկնել նույնիսկ հայերը: Հենց հայտնի ցանկը, որտեղ նշված էին ավելիք քան 600 մտավորականներ, կազմվել են հայերի ձեռքով, որոնցից մեկի անունը Հարություն էր:

Թեհլերյանը այդ մասին իմացավ Պոլսում գտնվելու ժամանակ: Նրան այս գաղտնի ինֆորմացիան տվել էր Երանուհի անունով մի հայ կին, ով էլ հետագայում Թեհլերյանին ծանոթացրել է դաշնակների հետ: Թեհլերյանը խնդրել էր Երանուհուն, ցույց տալ Հարությունի տան տեղը:

Թեհլերյանը ծանոթների միջոցով տեղեկանում է, որ Հարություն Մկրտչյանի կազմած և ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին հանձնված սև ցուցակը բաղկացած է եղել 250 մտավորականի անունից, որոնցից հազիվ 10 մարդ է փրկվել:

Այդ ամենը իմանալով Թեհլերյանը երկար ժամանակ իր տեղը չէր գտնում, մինչև որ սկսեց հետևել Հարությունին, ով գուցե ինչ-որ բան կասկածելու պատճառով միշտ փակ էր պահում իր դուռը:

Մի երեկո Թեհլերյանը փողոցից հետևում է Մկրտչյանի տան անցուդարձին, տեսնում, որ տանն ինչ-որ հավաքույթ է ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում: Երկար մտածեց Թեհլերյանը, հանեց ատրճանակը ու դիրքավորվեց այնպես, որպեսզի ճիշտ կրակոց արձակի: Ու նա չսխալվեց: Նա կրակեց ուղիղ դավաճանի սրտին ու տեսավ, թե ինչպես գետնին տապալեց նրան, ապա արագ հեռացավ: Այսպես՝ Թեհլերյանը վրեժ լուծեց նաև դավաճանության համար։