Գիտե՞ք թե ում եղբայրն է ՀՐԱՉՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԸ. ՆԱ եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։ Հետաքրքիր մանրամասներ ՆՐԱ կյանքից.

Հայ անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան Հրաչյա Ղափլանյանը եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիր (այժմ կրում է նրա անունը)։ Հայտնի Լեոնիդ Ենգիբարովը եղել է նրա եղբայրը: 1952-1954 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ Այս տարիներին աշխատել է ռեժիսոր Միխայիլ Կեդրովի մոտ որպես ռեժիսորի օգնական։

1953-1956 թվականներին այնուհետև 1959-1962 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1956-1959 թվականներին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի, իսկ 1962-1965 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի մի շարք թատրոններում։

1966 թվականից հանդիսացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։ Հրաչյա Ղափլանյանը հիմնադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Մահացել է 1988 թվականին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։