Հիշում եք ԱՐՇԱՄ ԽՈՆԴԿԱՐՅԱՆԻՆ նա եղել է Հայաստանի առաջին հանրապետության ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ նախարարը.

Արշամ Թևոսի Խոնդկարյան, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության արդարադատության նախարար: Ծնվել է 1881 թվականի հուլիսին, Իգդիրի Հախվերես գյուղում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Օդեսայի համալսարանի իրավաբանության բաժնում։

1917 թվականին, ռուսական հեղափոխության ժամանակ Խոնդկարյանը Անդրկովկասը ներկայացնող քաղաքական կարևոր գործիչներից մեկն էր։ 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության անկախացումից հետո Արշամ Խոնդկարյանը ներկայացված էր նորաստեղծ հանրապետության առաջին օրենսդիր մարմնում` Հայաստանի Խորհրդում։ Ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, սերտ գործակցության մեջ է եղել Դաշնակցության հետ և նշանակվել է արդարադատության նախարար։

Նա 1921 թվականին տեղափոխվել է արտասահման։ 1924 թվականին հաստատվել Փարիզում, ուր մինչև իր մահը զբաղվել է հրապարակագրական բեղուն գործունեությամբ` առավելաբար խորհրդային կարգերի քննադատությանը նվիրելով իր աշխատանանքերը։ Եղել է «Տնի» (օրեր) թերթի խմբագիրը։ Արշամ Խոնդկարյանը մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 1-ին, Փարիզում։