Իսկ ԴՈՒՔ գիտե՞ք, թե ով է եղել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական ԼՈԻՍԱՆԿԱՐԻՉԸ.

Լուսանկարիչ ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ծնվել է Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1969-72թթ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես ավագ տեխնիկ, մինչև 1974թ.` Աբովյանի «Սիրիուս» գործարանում` որպես ավագ ինժեներ:

1974-86թթ եղել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտը, 1986-92թթ` Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենը: Վաղ հասակից զբաղվել է լուսանկարչությամբ, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլուր: 1984թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1992թ-ից` Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Մահացել է Երևանում: