«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». վայելեք Համո Սահյանի «Մեր տան պատից մի քար լիներ»-ը ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի հրաշալի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համո Սահյան՝ «Մեր տան պատից մի քար լիներ» 
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի հրաշալի կատարմամբ
Մեր տան պատից մի քար լիներ,
Նստեի վրան
Ու պատմեի անտուն կյանքիս
Հեքիաթը նրան:

Պատմեի, թե այս աշխարհում
Ինչեր եմ քաշել
Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜
Քարեր եմ մաշել:
Ու լսեի վերջին անգամ
Խորհուրդը նրա
Ու մեռնեի ապուպապոտ
Այդ քարի վրա...