Գիտեք թե որտեղից է եկել «Արաքսմանյան» գրական ԱՆՈՒՆԸ. Տեսեք թե ինչպիսի ստեղծագործություններ է հրատարակել այս ԹԱՏԵՐԱԳԵՏԸ և ինչ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ է արժանացել.

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԱՔՍՄԱՆՅԱՆ կամ Ալեքսանդր Մանուկյան ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ «Արաքսմանյան» գրական անունը հորինել է ինքը։ Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց։ Սովորել է Թիֆլիսի Ստեփան Լիսիցյանի մասնավոր դպրոցում։ 1928թ. Լենինականում և շրջակա գյուղերում զբաղվել է ուսուցչությամբ։ 1943թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1968-73թթ եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։ 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։

Հրատարակված ստեղծագործություններից հայտնի են՝ «Ճանապարհ դեպի Կամիշին» (վեպ, 1945թ.), «Գյազբել լեռան գաղտնիքը» (վիպակ, 1946թ.), «Ճանապարհորդություն ապակու աշխարհում» (1951թ.), «Պիեսների ժողովածու» (1953թ., 1955թ., 1959թ.), «Ազատությունն աքսորական» (վեպ, 2հ., 1954թ., 1955թ., 1979թ.), «Դավիթ Մալյան» (1957թ.), «Երկունք։ Պիեսներ» (1961թ.), «Արուս Ասրյան» (1964թ.), «Պատեր անդունդի եզրին» (դրամատիկական երկեր, 1974թ.), «Թատրոնի արահետներով» (1976թ.), «Հրդեհ» (վեպ, 1976թ., 1984թ.), «Ոստայն» (վիպակ, 1982թ.): Գրողի բազմաթիվ պիեսներ բեմականացվել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Էջմիածնի և շրջանային մի շարք թատրոններում, որոնցից են՝ «Կոմս Էմմանուել» (1937թ.), «Քո սրտի կրակը» (1958թ.), «Փիղը պարում է» (1956թ.), «Կյանքի երգը» (1946թ.), «Ատելություն» (1939թ.), «Երրորդ հարկից գլխիվայր», «Արևն է միայն ջերմացնում» (1962թ.), «Այսպես անցնում էին տարիները» (1960թ.), «Վաթսուն տարի և երեք ժամ» (1965թ.), «Իմ մոխրոտը» (1967թ.), «Ժառանգորդներ» (1976թ.), «Հյուսիսայի ռապսոդիա» (1980թ.), «Մարտիկի երզը», «Կարմիր գլխարկ», «Գառնիկ ախպեր», «Միհրանն ու Ցիբոն», «Հինգ րոպե ճշմարտություն» (1980թ.):

Նրա բազմաթիվ երկեր տպագրվել են նաև ռուսերեն լեզվով: 1980թ. «Հինգ րոպե ճշմարտություն» պիեսի համար արժանացել է Գ.Սունդուկյանի անվան մրցանակի: 1971թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, 1981թ.` Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Յալթայում, թաղված է Երևանում։