«Արցախում զոհված ՀԱՅ պոետն ու լեգենդար ՀԵՐՈՍԸ, ով առաջինը բարձրացավ Ֆիզուլիի բարձունքը` «Կարիերը»». ՆԱ զոհվեց իր հարսանիքից ընդամենը օրեր առաջ

Արցախում զոհված պոետը…

Կոմիտաս Արսենի Հակոբյանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում` մտավորականի ընտանիքում: Մինչև կանոնավոր բանակի կազմակերպումը Կ. Հակոբյանը կամավոր մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի, որտեղ ձեռք է բերել մարտական բավարար պատրաստականություն : Շուտով ձևավորվեց Մաճկալաշենի գումարտակը: Օգտագործելով մարտերում ձեռք բերած հմտությունները, Կոմիտասը շահեց հրամանատարության ուշադրությունը: Նրան սկսեցին վստահել բոլորը և յուրաքանչյուր մարտական գործողության ընթացքում հաշվի էին առնում նրա առաջարկությունները: Ամարասի պաշտպանական մարտերը փորձ ու դաս հանդիսացան Կոմիտասի ու նրա մարտական ընկերների համար:

Հայ գրոհայիննների շարքում նա առաջիններից մեկը եղավ, որ ճեղքեց թշնամու պատնեշը՝ «Խազաը » ( 8 հոկտեմբեր, 1992թ.), որտեղից թշնամին կրակ էր թափում հայկական բնակավայրերի վրա:

1993-ի ապրիլի 2-ին սկսվեց Դիվանալար և Ղաջար գյուղերի ազատագրման օպերացիան: Կ. Հակոբյանը մասնակցել է Մարզիլլուի, Ամիրանլարի, Գևորգավան ռազմական հենակետերի վերացմանը: Այնուհետև սկսվեց Ֆիզուլլու, Աղդամի շրջանների ազատագրումը: Այստեղ Կոմիտաս Հակոբյանը փայլուն կերպով կատարեց մարտական իր առաջադ րանքը: 1993 թ օգոստոսի 16-ին Կոմիտասը իր մարտիկների հետ առաջինը բարձրացավ Ֆիզուլլլու բարձունքներից մեկը` «Կարիերը»:

Գնահատելով Կ. Հակոբյանի ներդրումը արցախյան գոյամարտում, Մաճկալաշենի գումարտակի հրամանատարությունը նրան նշանակում է վաշտի հրմանատարի տեղակալ: Կոմիտասը ստանում է լեյտենանտի կոչում:

1993թ աշնանը Քերթի վաշտը մտնում է Կարմիր շուկայի թ. 2 գումարտակի կազմի մեջ: Կոմիտաս Հակոբյանը նշանակվում է գումարտակի հրամանատարի տեղակալ քաղաքական գծով: Ստանում է ավագ լեյտենանտի կոչում: Նրա անձնազոհությունը առանձնապես ցայտուն բացահայտվեց 1993 թ դեկտեմբերից սկսած: Նա մարտի անհուսալի պահին ոգի էր և ուժ: Զինվորներին ստիպում էր չլքել դիրքերը: Հարավ-արևելյան ռազմաճակատում ծավալած գործողությունների ժամանակ, 1994 թ ապրիլի 27-ին, անձնազոհության անկրկնելի օրինակ էր նրա կատարած սխրանքը: Կոմիտասը միայնակ և առաջինը մտավ ադրբեջանցիների կողմից գրավված խրամատը:

1994թ մայիս 2-ին Կոմիտասն իր մարտիկների հետ մտնում է Մարտակերտի շրջան: Երեք օր պատերազմելով և գրավելով մի շարք դիրքեր, մայիսի 5-ին, Կարմիրավան գյուղի ազատագրական մարտում հերոսաբար զոհվում է 22-ամյա Կոմիտաս Հակոբյանը: Ընդամենը օրեր էին մնում նրա և սիրած աղջկա` Նունեի հարսանիքին…

Կոմիտաս Հակոբյանը 2003թ․ հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով Խիզախ մարտիկի, բանաստեղծի, հայրենասերի կենսագրությունը շարունակվում է նրա բանաստեղծություններում և անմոռանալի սխրանքների մեջ…