Գիտե՞ք, թե ով էր Երևանի բանվորական շրջիկ թատրոնի ՂԵԿԱՎԱՐԸ. Հետաքրքիր հուշեր ԴԱՎԻԹ ԳՈՒԼԱԶՅԱՆԻ կյանքից.

Դերասան ԴԱՎԻԹ ԳՈՒԼԱԶՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Օլգա Գուլազյանի եղբայրը: 1926թ-ից ղեկավարել է Երևանի բանվորական շրջիկ թատրոնը: Հետագայում աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1940թ. նկարահանվել է «Քաջ Նազար» ֆիլմում: Մահացել է Երևանում:

«Մեր տան երկրորդ հարկում երեք սենյակ կար. մեկ սենյակում ապրում էինք մենք՝ հայրս, մայրս, երկու եղբայրս, ես և քույրս— վեց հոգով, իսկ մյուս սենյակում ապրում էր հորեղբայրս իր ընտանիքով— դերասան Դավիթ Գուլազյանի ծնողները իրենց վեց աղջիկներով ու մի տղայով— ինը հոգի»։

Դավիթ էր նաև նրանց պապի անունը. «Պապս— հորս հայրը— Դավիթ Գուլազյանը, բուն թբիլիսեցի էր»։ Նաև` «Ամուսնուս հետ ապրած տարիներին, ես մի քանի տարի աֆիշներում գրվում էի Նոնիկյան ազգանունով. ամուսինս էր ստիպում։ Բաժանվելուց հետո, շարունակեցի գրվել իմ հայրական ազգանունով, որով սկսել էի իմ առաջին տարիների բեմական գործունեությունը»։ Գուլազյան Օ., «Հիշողություններ».