Սիրված և տաղանդավոր ՀԱՅ դերասանուհի, ով սերվել է տաղանդների ընտանիքից. ՆՐԱ կերտած կերպարներից ո՞րն եք ամենաշատը հավանում

Դերասանուհի Ժասմեն Մսրյանը ծնվել է 1932 թվականին Օրջոնիկիձեում (այժմ` ՌԴ Վլադիկավկազ): Եղել է դերասան Վլադիմիր Մսրյանի քույրը:

Միջնակարգ կրթությունն ստացել է Ալավերդու ռուսական դպրոցում: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Արմեն Գուլակյանի արվեստանոցը:

Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, ապա` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոններում` որպես դերասանուհի: 1968թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 

Էմմա Վարդանյանի հետ

Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` «Ծուռ հայելիների թագավորությունը» (Կախարդուհի), Անդերսենի «Ձյունե թագուհին» (Հերդա), «Սուր և սամ» (Տրավեստի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Նատո), Հ.Թումանյանի «Անուշ» (Մայր), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Եվփիմե), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ռոզալի), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Իշխանուհի), Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» (Արուս) և այլն: Դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում և կինոյում:

Նկարահանվել է «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Արձակուրդ ծովափին» (1986թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) ֆիլմերում:

1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1982թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում 2008 թվականին: