Օֆելյա Համբարձումյանի և հայտնի երաժշտի տաղանդավոր ԴՈՒՍՏՐԸ. ճանաչու՞մ եք չքնաղ Տաթևիկին, ով 9 տարի շարունակ արժանացել է «Ջազի թագուհի» կոչման

Երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955թ. հունիսի 3-ին, Երևանում: Երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է:

Երաժշտական առաջին փորձերը սկսել է անգլիական թեքումով դպրոցում, որտեղ գործում էր նաև երգչախումբ: Դպրոցն ավարտելուց հետո, դարձել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, ապա` Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սան և հաջողությամբ ավարտել այն` որպես խմբավար:

1970-ականներին աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ որպես մեներգչուհի: Այդ տարիներին որպես մենակատար մասնակցել է հեղինակավոր միջազգային ջազ փառատոների: 1979թ-ից, ինը տարի շարունակ արժանացել է Խորհրդային Միությունում «Ջազի թագուհի» կոչման: 1980-ականներին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, այնուհետև` Ֆրանսիա:

Թողարկել է «Օրվա երազանք», «Concerto For Voice & Orchestra», «Դռներ» ձայնասկավառակները: 1990թ. տեղափոխվել է ԱՄՆ, ոտեղ մեծ հաջողությունների է հասնել` հանդես գալով ամերիկյան ջազի հայտնի վարպետների կողքին, ձայնագրելով սկավառակներ ու միաժամանակ դասավանդելով երաժշտություն: 1997թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը ԱՄՆ-ում՝ «Բալլադներ Սև Ծովից»:

Հանրահայտ ջազ երգչուհի Էլլա Ֆիջերալդի հետ

Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում: Համագործակցել է հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Դոնելյանի, ամերիկյան պրոդյուսեր Ջորջ Ավագյանի հետ: Նրա համար երգեր է գրել հայտնի երգահան Միշել Լեգրանը:

Ջորջ Ավագյանի և Շառլ Ազնավուրի հետ

Երգացանկում ունեցել է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազային կատարումներ, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ: Բնակվում է Նյու Յորքում: