Ե՛վ դերասան, և՛ նկարիչ. տաղանդավոր ՀԱՅ Լևոն Մանասերյանը նկարազարդել է մեծ հայտնի ավելի քան 200 գիրք, ճանաչե՛ք ՆՐԱՆ

Գեղանկարիչ Լևոն Մանասերյանը ծնվել է 1925 թվականին Վաղարշապատում (այժմ` Էջմիածին):

1942թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո դասավանդել է դպրոցում: 1943-44թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1951թ. եղել է Էջմիածնի թատրոնի դերասան: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:

1958թ. դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1963թ-ից դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (2006թ-ից` պրոֆեսոր): 1975-91թթ եղել է ամբիոնի վարիչ: Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում:

Ուշագրավ գործերից են` «Դանթեական առասպել» (ըստ Ե.Չարենցի, նկարաշար), «Լիլիթ», «Անանդան և մահը» (երկուսն էլ` ըստ Ա.Իսահակյանի), «Իմ ժողովուրդ», «Երազանք» (բոլորը` վիմագրություն) և այլն:

Ստեղծել է նաև գեղանկարական թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ` «Աշուն», «Կեսօր», «Սայաթ-Նովա» և այլն: Նկարազարդել է ավելի քան 200 գիրք:

Մասնակցել է մի շարք տեղական և միջազգային ցուցահանդեսների, արժանացել մրցանակների, մեդալների: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2009թ.` ԵՊՃՇԻ ոսկե մեդալի: Մահացել է Երևանում 2019 թվականին: