«Օտարն ինձ պիտի ճանաչի մասրենու թփով. Մասրենին ՀԱՅ է, հայի բնավորություն, որ այնքան բնորոշ է մեր ազգին». գիտե՞ք, թե ինչու է Համո Սահյանը ՄԱՍՐԵՆԻՆ համեմատում ՀԱՅ ազգի հետ

«Պոեզիան թարգմանել ես անգլերեն, պիտի անգլիացին իմանա, թե այդ երկրում ինչ ծառ է աճում: Մասրենին իմ երկրի կերպարն է:
…Ոչինչ չի ուզում, երաշտ տարին էլ լավ պտուղ է տալիս, մի քանի անգամ ծաղկում՝ կանաչում է, սպիտակում, դեղնում, կարմրում…: Խեղճ, բաշխող, բայց և փշեր ունի:

Օտարն ինձ պիտի ճանաչի մասրենու թփով՝ ժայռի մեջ խրված: Ամենալավ բույրն ունի, գույնն ունի, պտուղն ունի: Արմատը խոր, պիրկ, ամուր, հապա փորձիր պոկել…

Մասրենին ինքը չգիտե, որ այդքան բուժիչ է, այդքան գեղեցիկ, այդքան պիտանի: Մասրենին չգիտե և չէր էլ կարող իմանալ, որ ինքը հայ է, հայի բնավորություն, որ այնքան բնորոշ է մեր ազգին:

hamo sahyan

Դա մենք պիտի իմանանք և ներկայացնենք այլոց էլ:

Մասրենին Թումանյանի ժայռի արժեքն ունի…
Մասրենու էությամբ պիտի նաև ինքներս մեզ ճանաչենք»:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ