Մեր ՀԱՅՈՒՀԻՆ կրկին հաղթել է շախմատային մրցաշարում. գիտե՞ք, թե ովքեր են եղել նրա պապիկն ու մարզիչները

ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում մայիսի 28-ին տեղի ունեցավ 4-րդ ՖԲՄԱ կանանց կայծակնային մրցաշարը:

Մարիա Գևորգյանը 1-2-րդ հորիզոնականները կիսեց գրոսմայստեր Անջելյա Ստոյանիվիչի հետ։ Բոլոր երկրորդական արդյունքները հավասար էին, լրացուցիչ արդյունքներով հաղթող ճանաչվեց Մարիա Գևորգյանը։

Մարիա Գևորգյանը ծնվել է 1994 թվականին։ Շախմատ խաղալ սովորել է պապիկից՝ մարզական լրագրող Դերենիկ Գևորգյանից։

Երեք տարեկանում գիտեր խաղաքարերը և նրանց քայլերը։ Յոթ տարեկանից հաճախել է շախմատի մարզադպրոց, իսկ հետո՝ շախմատի ակադեմիա։ Եղել է Վահան Խաչատրյանի, Արսեն Եղիազարյանի սանը: