Հիշո՞ւմ եք ՀԵՆՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ. «Նարինե» մանկական կլինիկան, Սահմանադրական դատարան, Ամերիկյան համալսարան ՆՐԱ ձեռքի գործերն են.

Ճարտարապետ ՀԵՆՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ծնվել է Երևանում: 1952թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1973-80թթ եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնի պետի տեղակալը, 1980-90թթ` գլխավոր մասնագետը:

Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի տներ, «Նարինե» մանկական կլինիկ, առողջարանը (1964թ.), ՀԿԿ Երևանի քաղկոմը (1974թ., այժմ` Սահմանադրական դատարան), քաղլուստունը (1979թ., այժմ` Ամերիկյան համալսարան), Էներգետիկայի հայկական ԳՀԿ (1965թ.), Ավետիք Իսահակյանի (1963թ.) և Արա Սարգսյանի (1973թ.) տուն-թանգարանները, «Էրեբունի» հյուրանոցը (1980թ.), «Ավտոմատիկա» գործարանի նախագծային կոնստրուկտորային Բյուրոն` Վանաձորում (1971թ.), մանկական առողջարան և լոգանքների շենք` Ջերմուկում (1979թ.), երկթուղային կայարանը, «Վերածնունդ» հուշահամալիրը (1970-80թթ)` Չարենցավանում, կենտրոնական հիվանդանոցը և ավտոկայարանը` Հրազդանում (1978թ.), Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձանը` Պտղնիում (բետոն, 1982թ.) և այլն: Մահացել է Երևանում: