«Շտապեց օգնելու էլի վիրավոր տղերքի, սակայն այս անգամ ինքը մահացու վիրավորվեց». ՀԵՐՈՍ Սերգեյը, ով 1 դուստր ուներ, անմահացավ շտապօգնության մեքենայի մեջ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ կյանքը հայրենիքի համար չխնայած անմահներից ևս մեկին ճանաչեք. Սերգեյ Խոսրովի Վարդանյան:

Մեր Հերոս Սերգեյը ծնվել է 1993 թվականին մայրաքաղաք Երևանում: Հրաշք ընտանքի ուներ, մեկ դուստր ունի: Նա որաշում է ընտրել հայրենիքի սահմանները պաշտպանելու սուրբ գործը ու 2017 թվականից որպես պայմանագրային ծառայում էր Սահմանապահ զորքերում: Ու նա հայրենիքի համար օրհասական պահին կանգնեց նրա կողքին:

Հերոսը հենց 2-րդ օրնա արդեն Հորադիզի առաջնածում էր ու մի անգամ հրաշքով փրկվել էր անօդաչուի հարվածից: Նրան որպես լավ զինվորական շարունակում էին դիրքից դիրք տեղափոխել ու հոկտեմբերի 29-ին Սահմանապահ զորքերի կազմում նա շտում էր Մարտունի՝ տղերքին օգնության:

Նա շարունակել է թեժ մարտերը, բայց իրեն խչնայելով ընկել է հանուն հայրենիքի: Նոյեմբերի 1-ին Քերթ գյուղի շրջանում նա շտապել է օգնելու վիրավոր տղերքին, սակայն ինքն էլ է մահացու վիրավորվել: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, բայց Սերգեյը սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայի մեջ ու նա անմահացել է՝ հանուն հայրենիքի, հանուն նրա վաղվա օրվան:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: