«Առաջնագիծ է հասցրել զինտեխնիկա, կրակի գոտուց դուրս բերել վիրավորներին, խոցել թշնամու զինտեխնիկան». ՀԵՐՈՍ Արամը կյանքի գնով հանել է տղերքին շրջափակումից

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ կյանքը հայրենիքի համար չխնայած անմահներից ևս մեկին ճանաչեք. Արամ Շիրակի Ասատրյան:

Մեր հերոս Արամը պայմանագրային էր: Ծնվել է 1997 թվականին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 2019 թվականից նա պայմանագրային զինծառայության է անցել հայրենի քաղաքում՝ Գյումրու զորամասում՝ որպես վարորդ:

Ու սեպտեմբեր 27… Հենց առաջին ժամերից նա կամավոր իր զորամասի կազմում մեկնել է Արցախի առաջնագիծ, որտեղ թեժ մարտեր է մղել Ջրականում, Հորադիզում, Հադրութում:

Նրա հերոսությունների մասին բոլորն են հիացմունքով խոսում: Նա որպես վարորդ առաջնագիծ է հասցրել զինտեխնիկա ու ուտելիք, կրակի գոտուց իրեն վտանգեկով դուրս է բերել վիրավոր տղերքին, խոցել է նաև թշնամական մի քանի միավոր զինտեխնիկան:

Սակայն հերոսը իրեն էլ չխնայեց: Հոկտեմբերի 11-ին նա վիրավորվերին ցանկացել է դուրս բերել շրջափակումից, բայց ինքն է հայտնվել թշնամու նշանակետում ու անմահացել տղերքին օգնելիս:

Արամ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: