«Զինակիցները հիշում են՝ մինչև վերջ չի կոտրվել ու առանց նահանջի մինչև վերջին փամփուշտը կռվել է թուրքի դեմ». ՀԵՐՈՍ Կոմիտասը ընդամենը 19 գարուն ապրեց

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ կյանքը հայրենիքի համար չխնայած անմահներից ևս մեկին ճանաչեք. Կոմիտաս Կարենի Ղուկասյան:

Մեր Հերոս Կոմիտասը ծնվել է 2001 թվականին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում: Չափահաս դառնալուց հետո ու իր բաժին պարտքը հայենիքի առաջ գիտակցելուց հետո նա որոշում է պարտադիր մեկնել ծառայության: 2019 թվականից ծառայության է անցում Վայքի զորամասում` որպես գնդացրորդ:

Ու սեպտեմբեր 27… Հերոսը հենց առաջին ժամերից կանգնում է ոտքի ու կռվում հայրենիքի համար: Հոկտեմբերի 5-ին նրան տեղափոխում են Ջրական, որտեղ նա մասնակցում է պաշտպանական թեժ մարտերին:

Հենց այստեղ էլ իրեն չխնայելով կռվել է, ավաղ, ընկել է հեկտեմբերի 10-ին: Զինակիցները հիշում են՝ մինչև վերջ չի կոտրվել ու առանց նահանջ մինչև վերջին փամփուշտը կռվել է:

Կոմիտաս Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Գթության մայր»: «Աղբյուր Սերոբ», «Կոմտիտասի անվան» և «Մարտական ծառայության» մեդալներով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: