ԽՍՀՄ ՀԱՅ ՀԵՐՈՍ, ով ապահովեց պատերազմի ՀԱՂԹԱՆԱԿԸ, իրար հետևից գրավեց քաղաքներ ու խեղճացրեց թշնամուն. ինչու՞ ՆՐԱ բրոնզե կիսանդրին հայտնվեց աղբանոցում

Եթե Անդրանիկ Օզանյանի անունը համաժողովրդական պարծանքի առարկա է, ապա մեր մյուս Անդրանիկների անունները հիշելի են ազգանուններով՝ Անդրանիկ Ղազարյան, Անդրանիկ Մանուկյան, ովքեր՝ ծնվելով մայիսին, նաեւ մայիսյան հաղթանակներ են պարգևել հայ ժողովրդին:

Խորհրդային Միության հերոս, Բելառուսական 1-ին ռազմաճակատի 1-ին գվարդիական տանկային բանակի 8-րդ գվարդիական մեքենայացված կորպուսի 1-ին գվարդիական տանկային բրիգադի հետախուզության պետ, մի շարք մեդալների ու շքանշանների ասպետ (Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալ, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի երկու շքանշան, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան, Կարմիր աստղի շքանշան, այլ մեդալներ) Անդրանիկ Մանուկյանը ծնվել է 1916 թ. մայիսի 10-ին՝ Հայաստանի Սյունիքի մարզի Բնունիք գյուղում։

Անդրանիկ Մանուկյանը՝ որպես հետախույզների ու ավտոմատավորների հրամանատար, մասնակցել է Սեւաստոպոլի պաշտպանությանը, Ստալինգրադի, Կուրսկի, Մամաեւ կուրգանի արյունահեղ ու դաժան մարտերին, Դնեպրի, Դնեստրի, Օդերի մարտական գետանցմանը, Ուկրաինայի, Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը եւ ամեն անգամ աչքի ընկել խիզախության նորանոր օրինակներով՝ վաստակելով հերթական շքանշանն ու մեդալը, կոչումը, ինչպես որ լեհական Յարոսլավ քաղաքի ազատագրման ժամանակ նրա հետախույզները իրենց վրա վերցրին թշնամու 24 տանկերի հարվածը՝ բրիգադի հիմնական ուժերին հնարավորություն տալով մտնել քաղաք։ 

 Մանուկյանն իրար ետեւից գրավում է քաղաքներ ու ամրություններ, ոչնչացնում թշնամու դիրքերը, գերեվարում կարեւոր տեղեկությունների տիրապետող անձանց ու սպաների, կարճ ասած՝ «լեզու բերում» ու քարտեզ, ճանապարհ բացում հիմնական ուժերի մոտենալու համար, ապահովում հաղթական ելքը։

Հետախուզության տանկային գնդի շտաբի պետի օգնական, ավագ լեյտենանտ Անդրանիկ Մանուկյանի հետախույզները 1944 թ. հուլիսին հաջողությամբ թափանցում են թշնամու թիկունք, գրոհում շտաբները, նվաճում Բուգ, Սան, Վիսլա գետերի ամրությունները: 

 Հետաքրքիրը, իհարկե, ոչ թե թվարկումն է Մանուկյանի սխրանքների, այլ թե ինչպես, ինչ հանդգնությամբ ու ինչ բեմադրությամբ է դրանք իրականացրել եւ ինչպես է հաջողացրել նվազագույն զոհեր տալ չափազանց վտանգավոր օպերացիաներ իրականացնելիս, վիրավորվել ու պառկել հոսպիտալում, բայց  ոտքի կանգնելուց անմիջապես հետո նետվել մարտի։ Ինքը հազվադեպ է խոսել իրենից ու պատերազմից, սակայն նրա սխրանքների մասին՝ որպես լեգենդի, սիրել են զինակիցները պատմել, գրել հուշեր

Ես շատ խղճացի այդ կենդանիներին, շա՜տ… Մարդն ավելի էր գազան, քան վայրի գիշատիչները…»: Եվ, իսկապես, մի՞թե ավելի գազանություն չկա, երբ խաղաղ կյանք պարգեւած հերոսների կիսանդրիները գողանում են շիրիմներից ու հետո դրանք հայտնաբերվում են աղբանոցում, որպիսի բախտի արժանացան ԽՍՀՄ հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանի ու Անդրանիկ Մանուկյանի բրոնզե կիսանդրիները, ավելի գազանություն չկա, երբ ինչ-որ մարդիկ պղծում են ազգային գործիչների հիշատակը, հիշատակ, որ գոյություն ունի ու կունենա՝ անկախ ոմանց վերաբերմունքից ու քմահաճույքից…