Խորհրդային ՀԱՅ դերասան, ով ոչ միայն նկարահանվել է ռուսական ամենահայտնի ֆիլմերում, այլև գրել է մի քանիսի սցենարները. ճանաչեցի՞ք մեծանուն ՀԱՅԻՆ

Խորհրդային դերասան Ալեքսանդր Արտյոմի Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 10-ին, Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը: Աշխատել է կինոյում:

Եղել է «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար», «Հինգ երեկո», «Մի քանի օր Ի.Ի.Օբլոմովի կյանքից» ֆիլմերի սցենարիստը (Ն.Միխալկովի հետ) և նկարիչը (Ա.Սամուլկինի հետ): Համահեղինակել է «Տրանսսիբիրյան ճեպընթաց» ֆիլմի սցենարը (Ն.Միխալկովի և Ա.Միխալկով-Կոնչալովսկու հետ), որի համար արժանացել է Ղազախստանի Պետական մրցանակի:

Ձևավորել է «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար» (Ի.Շրետերի հետ), «Սիրո ստրկուհին» (Ա.Սամուլեկինի հետ) և այլ ֆիլմեր: Նկարահանվել է «Հինգ երեկո», «Թռիչքներ երազում և արթմնի», «Սիբիրիադա», «Քաղաքն ընդունեց», «Մեղադրվում է հարսանիքը», «Մոսկովյան արձակուրդներ», «Նախագահը և նրա թոռնուհին», «Բրեմենյան երաժիշտներ», «Սև սենյակ», «Ալեքսանդր Պուշկին», «Ես քեզ սիրում եմ», «Վարպետը և Մարգարիտան», «9 ամիս», «Տրոյայի ոսկին», «Ամանորյա դետեկտիվ», «Փիղը», «Քամուց քշվածները 2», «Քրեական իրավիճակ», «Ռուսաստանում ձյուն է գալիս», «Շերլոկ Հոլմս» և այլ ֆիլմերում:

alexandrt adabashyan

Նկարահանել է «Մադոց պահանջ», «Ազազել» և այլ ֆիլմեր: Իտալիայում արժանացել է «Ադամանդե պեգաս» մրցանակի` որպես «Լավագույն օտարերկրյա սցենար», Ֆելլինիի անվան մրցանակի` որպես «Լավագույն եվրոպական սցենար»: Արժանացել է Ռուսաստանի վաստակավոր նկարչի կոչման, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: