Այսօր կինոռեժիսոր, Համամիութենական կինոփառատոնի հատուկ մրցանակակիր ԱՐԿԱԴԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան օրն է․

Կինոռեժիսոր ԱՐԿԱԴԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ծնվել է Բաքվում: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1951-56թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսորի ասիստենտ և դերասան:

1956թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես երկրորդ ռեժիսոր, այնուհետև` ռեժիսոր: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Կրակ» (1963թ., Գ.Մուշեղյանի հետ), «Սարոյան եղբայրներ» (1968թ., Խ.Աբրահանյանի հետ), «Արարատը Բեյրութում» (1974թ., Ս.Իսրայելյանի հետ), «Պարի հրավեր» (1975թ., Ս.Իսրայելյանի հետ), «Շեկ ինքնաթիռ», «Արևիկ» (1978թ.,  Ա.Աղաբաբովի հետ), «Գործուղում առողջարան» (1981թ.), «Կորիոլան» (1982թ.), «Մեր չեմպիոնները» (1984թ.,  Ս.Իսրայելյանի և Ա.Շահբազյանի հետ), «Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը» (1985թ.,  Ս.Իսրայելյանի և Գ.Էմինի հետ):

1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: