Աշխարհահռչակ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆ և աստղագետ , ով կարողանում էր խոսել աստղերի հետ. ՆՐԱ աշխատանքը պարգևատրվել է անգամ Լեհաստանի բարձրագույն ՄԵԴԱԼՈՎ

Աշխարհահռչակ աստղագետի բնորոշումը համամարդկային է, բայց կարծես ասված է հատկապես մեծերի, անվանիների համար: Հայ անվանիների համաստեղությունում իր ուրույն տեղն ունի գիտության վաստակավոր գործիչ Բենիկ Եսայու Թումանյանը:

1957-1980 թթ. եղել է երկրի արհեստական արբանյակների դիտման Երեւանի կայանի պետ, 1974-1980-ին՝ նաեւ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան: Անվանի գիտնականը ֆիզմաթ գիտությունների դոկտոր էր (1970 թ.), պրոֆեսոր (1972 թ.):

Բազմաթիվ դասագրքերի և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։ Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրմամբ ստեղծած կարևոր աշխատությունների համար պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալով։

Կատարածն աննկատ չի մնացել: «Արեւակենտրոն ուսմունքի տարածումը Հայաստանում» աշխատանքը պարգեւատրվել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի հուշամեդալով: Այդ հետազոտությունը Կոպեռնիկոսի ծննդյան 500-ամյակին նվիրված համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը, եւ հեղինակը պարգեւատրվել է Կոպեռնիկոսի հուշամեդալով: Բենիկ Թումանյանը պարգեւատրվել է նաեւ Մաշտոցի, Խ. Աբովյանի հուշամեդալներով, բազմաթիվ դիպլոմներով եւ պատվոգրերով:

Հետազոտել է տոմարի պատմությունը, երկրակենտրոն և արևակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում, ինչպես նաև գալակտիկական աստղակույտերի տեսանելի և իրական բաշխվածությունն ըստ տիեզերքի։ Երկար չապրեց, ու այդ էր մեր ամենքիս կորուստը: Պարտավոր ենք միշտ ցավով հիշել նրա կորուստը եւ ըստ արժանվույն գնահատել նրա վաստակը: Վախճանվել է 1980 թվականի փետրվարի 10-ին Երևանում։