Բոլոր ժամանակների ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅՈՒՀԻՆ, ում կոչում էին ՀԱՅ թատրոնի ու կինոյի ՄԱՅՐ. հենց ՆԱ Լոս Անջելեսում հիմնեց «Սունդուկյան» թատերախումբը. ճանաչեցի՞ք

 Հայ դերասանուհի, բեմադրիչ, նկարչուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1966) Թագուհի Հակոբյանը, նույն ինքը՝ Հասմիկ Հակոբյանը, հայ թատրոնի բոլոր ժամանակների լավագույն դերասանուհիներից մեկն է: Նրան կոչում էին հայ թատրոնի ու կինոյի մայր, որովհետև մոր կերպարի լավագույն դերակատարն էր հատկապես կինոյում: Նրա ճակատագիրը դասավորվել էր այնպես, որ պիտի շատ հեռու լիներ արվեստից, մշտական անձնական ողբերգությունները պիտի կոտրեին նրան:

Թագուհի Հակոբյանը ծնվել է 1929 թվականին Սալոնիկում ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքում։ Սովորել է Սալոնիկի հայկական և գերմանական դպրոցներում։ 1946 թվականին հայրենադարձել է։ Նախ սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև Երևանում հիմնել է Փոքր թատրոն, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ:

Խնդիրներ ունենալով իշխանությունների հետ՝ 1981 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է որպես դերասանուհի և բեմադրիչ։ Առաջին պիեսը եղել է «Անունդ ի՞նչ է» ստեղծագործությունը, որն արտագաղթի մասին է։ 1984 թվականին Լոս Անջելեսում հիմնել է «Սունդուկյան» թատերախումբը և բեմադրել Երվանդ Օտյանի «Թաղականին կինը» պիեսը։ Հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, Լիբանանում, Իրաքում, Հորդանանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում։