Այս ՀԱՅ դերասանը կերտել է տարբեր հետաքրքիր կերպարներ «Կարգին հաղորդման» և «Կարգին սերիալի» մեջ. հիշեցի՞ք տաղանդավոր Կարենին

Դերասան Կարեն Միրիջանյանը ծնվել է 1960թ. հունիսի 4-ին Երևանում:

1983թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Կիմ Արզումանյանի արվեստանոցը:

2009թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան:

«Վարչապետի խորհրդականը» ներկայացումից

Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» (Լեպիդոս), «Մակբեթ» (Զինվոր), «Համլետ» (Գերեզմանափոր), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Վարդան), «Փարիզյան դատավճիռ» (Պրոֆեսոր Աթայով), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Քաղաքացի), Ա.Խանդիկյանի, Լ.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ suicide» (Քաղաքացի), Ք.Լյուդվիգի «Մամամիա» (Ֆրենկ սպասավոր), Ռ.Կունի «Խորհրդականը, սիրուհին և… Դիակը» (Խուզարկու) և այլն:

Ձախից` Էդուարդ Գասպարյան, Կարեն Միրիջանյան, Արթուր Ութմազյան, Արտաշես Մխիթարյան

Նկարահանվել է «Արարատի չորս պատկերը» (2007թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.) և այլ ֆիլմերում, «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ» հեռուստանախագծերում: