Գիտե՞ք՝ ով է լուսանկարում ՇԻՐԱԶԻ կողքին․ եկեք պարզենք

Լուսանկարում արձակագիր, հրապարակախոս Անահիտ Սահինյանն է, ով ծնվել է Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, 1941 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942-1947 և 1953-1958 թվականներին եղել է Հայպետհրատի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչը։ 1969-1979 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը։ Հեղինակ է վեպերի, վիպակների։ Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ։

1942 թվականին Սահինյանը հրատարակել է իր անդրանիկ «Վայելք» վիպակը, 1946 թվականին՝ «Խաչուղիներ» վեպը։ Հետագայում Սահինյանը գրել է «Ծարավ», «Կարոտ», «Բարեկամներ», «Վերադարձի արահետներով» ստեղծագործությունները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։