«Ծանր վիրավորվել էր, բայց բուժվելուց հետո պնդել ու կրկին դիրքեր էր վերադարձել, բայց այս անգամ անվերադարձ». ՀԵՐՈՍ Արայիկը ընդամենը 19 գարուն ապրեց

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար անմահացած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Արայիկ Անդրանիկի Պողոսյան:

Մեր հերոս Արայիկը ծնվել է 2001 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Պատերազմի ժամանակ Արայիկը ժամկետային զինծառայող էր ու իր հայրենի հողի համար նա էլ միանում է թեժ մարտերին: Եղել է ռադիոհեռախոսավար:

Սեպտեմբերի 28-ին մարտերի ժամանակ ծանր վիրավորվել , բայց բուժօգնություն ստանալուց հետո պնդել ու կրկին դիրքեր է վերադարձել: Բայց այս անգամ նա գնաց անվերադարձ: Մինչև վերջ քաջի պես կռվելուց հետո հոկտեմբերի 10-ին զոհվել է դիպուկահարի կրակոցից:

Մարմինը գտնվել է 5 ամիս անց միայն:

Արայիկ Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության», «մարտական ծառայության» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: