«Հրետանուց զինակիցները հայտնվել են հողաթմբի տակ, շպատել է տղերքին օգնելու, բայց հրետանու 2-րդ հարվածը ՆՐԱՆ է հասել». ՀԵՐՈՍ Արմանը ընկավ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար անմահացած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Արման Ռաֆիկի Սարգսյան:

Մեր հերոս Արմանը ծնվել է 1983 թվականին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում: 2018 թվականից ծառայում էր Վայքի զորամասում, ռադիոհեռախոսավար էր: Հոկտեմբերի 9-ից նա գումարտակի կազմում միացել է Ջրականի համար մղվող ծանր պաշտպանական մարերին:

Հոկտբեմերի 11-ին թշնամու հրետանային հարվածներից զինակիցները հայտնվել են հողաթմբի տակ: Նա շտապել է տղերիքին օգնելու, բայց քաջաբար ընկել է հրետանու 2-րդ հարվածից:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: