«Պատերազմի լուրն առնելուց անմիջապես հետո առանց վարանելու թողեց ընտանիքն ու 2 զավակներին ու մեկնեց ԱՐՑԱԽ». ՀԵՐՈՍ Արթուրի վերջին կռիվը Իշխաաձորի համար էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար անմահացած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Արթուր Գագիկի Հարությունյան:

Մեր հերոս Արթուրը ծնվել է 1975 թվականին մայրաքաղաք Երևանում: Հրաքշ ընտանքի ուներ, 2 երեխաների հայր էր: Նա իր ժամկետային զինծառայության ընթացքում մաարտական գործողությունների ժամանակ կարողացել էր կանխել թշնամու դիվերսիոն նորթափանցմոն գործը:

Օրհասական պահին նա կրկին կանգնեց իր հայրենքիի կողքին: Պատերազմի լուրն առնելուց անմիջապես հետո նա կամավորագրվել է ու մեկնել Արցախի առաջնագիծ: Եղել է պատերազմի ամենաթեժ կետերում: Մարտեր է մղել Ջրականում, Իշխաաձորում, որտեղ էլ տվել է իր վերջին կռիվը:

Արթուր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայությա» մեդալով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: