«Ո՞վ կմտածեր, որ ընդամենը 1 ամսվա ծառայողը էդքանի միջով էր անցնելու. նորակոչիկ էր, բայց քաջի պես էր կռվում». ՀԵՐՈՍ Արտյոմը իրար հետևից խոցում էր թշնամու տեխնիկան

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար անմահացած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Արտյոմ Արտակի Տեփանյան:

Մեր հերոս Արտյոմը ծնվել է 2002 թվականին Արագածոտնի մարզի կարմրաշեն գյուղում: 2020 թվականի օգոստոսին նա զորակոչվում է հայոց բանակ ու դառնում նրա սուրբ պաշտպաններից մեկը: Նա ՑՈՐ-ի հրետանավորներից էր, հրետանային մարտկոցի կապավոր: Բայց ո՞վ կմտածեր, որ ընդամենը 1 ամսվա ծառայողը ստիպված կլինի դժոխքի միջով անցել: Չնայած իր նորակոչիկ լինուն` նա քաջի պես է կռվել:

Հենց սեպտեմբերի 27-ից նա ոտքի կանգնեց` հանուն հայոց աշխարհի: Իր գիտելիքների շնորհիվ ՑՈՐ-ի հզորներից մեկը թշնամուն զգալի կորուստներ է հասցրել: Բայց նա ի վերջո անգամ սեփական կյանքը չխնայեց հայերնիքի համար:

Այդ անիծված օրը` հոմտեմբերի 12-ին Հադրութի շրջանի Ջուվառլու տարածքում նա էլ զոհվեց ու միացավ մեր անմահների գնդին:

Արտյոմ Տեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: