«Ֆագոն համակարգի գիտակ էր, ոչնչացրել էր թշնամու 4-ից ավելի տանկ ու մեծաքանակ զինտեխնիկա». ավաղ, ՀԵՐՈՍ Գարիկը կյանքի գնով փրկեց զինակիցներին

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար անմահացած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Գարիկ Կարենի Թամամյան:

Մեր հերոս Գարիկը սերժանտ էր: Ծնվել է 1994 թվականին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: Ապրում էր Ռուսաստանում: Բայց հետ է վերադարձել, որ ծառայի հայոց բանակում: Բանակ է զորակոչվել 2019 թվականին: Վիճակահանությամբ` ծառայության է անցնում Ջրականի զորամասում:

Եղել է «Ֆագոն» հակատանկային համակարգի ավագ օպերատոր: Իր պատասխանատվության ու գիտելիքների համար նրան նաև նշանակում են ջոկատի հրամանատր: Ու սեպտեմբեր 27…

Հերոսը հենց առաջին օրվանից ոտքի է կանգնել ու կռվել հայոց հաղի համար: Նա ակարողացել է ոչնչացնել ոսոխի 4-ից ավելի տանկեր ու մեծաքանակ զինտեխնիկա: Սակայն պատերազմը նրան էլ չխնայեց:

Հերոսը զոհվել է հոկտեմբերի 3-ին` սեփական կյանքի գնով փրկելով զինակից ընկերներին:

Գարիկ Թամամյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալներով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: