«Պապա, շուտ խեղդի տոտային, գնանք քնենք». հետաքրքիր դեպք ԼԵԳԵՆԴԱՐ դերասան Փափազյանի կյանքից

Հիշարժան դեպք Փափազյանի կյանքից:

Օթելլո ներկայացման ժամանակ, Փափազյանի մանկահասակ դուստրը, ինչ-որ ծանոթի գրկում նստած նկատում է Փափազյանին և գոռում.
«Պապա, շուտ խեղդի տոտային, գնանք քնենք»:

Դերասան, բեմադրիչ Վահրամ Փափազյանը ծնվել է 1888 թվականին Կոստանդնուպոլսում: 1896-1907թթ սովորել է տեղի թաղային դպրոցում, ապա` Նարեկյան վարժարանում և Մխիթարյան նախակրթարանում:

Խաղացել է աշխարհահռչակ դերասանուհիներ Էլեոնորա Դուզեի և Սառա Բեռնարի հետ: 1908թ. Կ.Պոլսում առաջին անգամ խաղացել է Օթելլոյի դերը (Վ.Շեքսպիրի «Օթելլո»), որը դերասանին ուղեկցել է ավելի քան մեկ հիսնամյակ: Օթելոյի դերը խաղացել է ավելի քան 2000 անգամ:

1909-13թթ խաղացել է Կ.Պոլսի և Զմյուռնիայի թատերախմբերում: 1913-17թթ Թիֆլիսի Արտիստական և Բաքվի հայկական դրամատիկական թատրոններում հանդես է եկել Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և Հովհաննես Զարիֆյանի հետ:

Եղել է Սովետական Հայաստանի 7-րդ գումարման Գերագույն սովետի պատգամավոր: Արժանացել է մի շարք պետական պարգևների, շքանշանների, պատվոգրերի: 1933թ. արժանացել է Հայաստանի և Վրաստանի, 1935թ.` Ադրբեջանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1968 թվականին Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ), թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: