ՀՐԱՆՏ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ կյանքը շատ կարճ տևեց, բայց նրա գործը մնաց ՀԱՐԱՏԵՎ․ Հուշեր ՆՐԱ մասին․

» Հրանտը համոզված էր, որ եթե մտքով ու սրտով չընկալես տեսանելին, չվստահես տեսածիդ, չես կարող փոխանցել անտեսանելին, չես կարող պարգևել երջանկության սպասվող ակնթարթը։ Սա է Հրանտի ստեղծագործության կորիզը։ Ինստիտուտն ավարտելուց հետո Հրանտը կողմնորոշվեց արագ ու հստակ։ Նա զերծ մնաց երիտասարդին հատուկ որոնումներից։ Հնաոճ է, թե ժամանակակից, դա չէ կարևորը։ Հարազատ է այն, ինչը ճշմարիտ է ու բնական։


Հրանտին ոգևորում են այն նկարիչները, որոնք անմնացորդ նվիրված են իրենց գործին, հաստատուն են ձգտումներում։ Նա անսահման հարգանքով էր արտասանում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Ալբերտ Պարսամյանի, Էդուարդ Արծրունյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Ռաշմաճյանի անունները։ …


Հրանտի արվեստին հատուկ է լայնախոհությունը, ոճային բազմազանությունը։ Ժամանակի ամեն մի պահ նրա համար անկրկնելի է և դա ցանկացած ժանրում` լինի դա բնապատկեր, նատյուրմորտ թե ինտերյեր։ Նրա աշխատանքները համապատասխանում են գեղանկարչության լավագույն ավանդույթներին։ Ուրվագծերն ասես անհետանում են. գծանկարն իր տեղն է զիջում գունանկարին, որն իր հերթին սակավախոս է։ Փոխարենը հատուկ հոգեվիճակ` գերագույն լարվածությունից մինչև նուրբ զգայական։»

Մարինա Ստեփանյան, արվեստաբան