«Գիդես, չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է». միայն իմանաք՝ ինչն էր ՇԻՐԱԶԻ նման ցանկության պատճառը

Արարատ լեռն առանձնահատուկ խորհրդանիշ է, որին անդրադարձել են գրեթե բոլոր հայ բանաստեղծներն ու գրողները։ Սակայն ոչ ոք լեռանն այնքան տող չի ձոնել, որքան Շիրազը։ Ժամանակակիցները հիշում են նրա նվիրական արտահայտությունը, որը բանաստեղծը կրկնում էր, երբ խոսք էր գնում այլ ժողովուրդների ձեռքբերումների մասին. «Բոլոր ազգերը թող հասնին լուսնին, միայն թէ ՀԱՅը հասնի Արարատն ու Մասիս»։

Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի կորստի թեման, հիրավի, պոետի «ցավոտ տեղն» էր։

Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ հանգչում են գիտության և մշակույթի ականավոր հայ գործիչները, միայն Հովհաննես Շիրազի գերեզմանին է, որ շիրմաքար չկա։ Գերեզմանը պատված է խոտով, այն երիզում է սպիտակ մարմարից պատրաստված շրջանակը, կանգնեցված է պոետի կիսանդրին։

Շիրմաքարի համար, սակայն, բանաստեղծն անձամբ է խնդրել իր ավագ որդուն` Արային։

«Գիդես, չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի…», – ասել է Շիրազը որդուն։

Բանաստեղծը մահացել է 1984 թվականի մարտի 24-ին։ Որդին կատարել է հոր խնդրանքը։