ՀԱՅ հայտնի կինոռեժիսոր Արկադի Հայրապետյանը ստեղծել է մեր սիրելի ՀԱՅԿԱԿԱՆ ֆիլմերից մի քանիսը. դրանցից որո՞նք եք դիտել

Կինոռեժիսոր Արկադի Հայրապետյանը ծնվել է 1928 թվականին Բաքվում:

1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1951-56թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսորի ասիստենտ և դերասան:

Գրան Պրի ստանալիս, Պրահա

1956թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես երկրորդ ռեժիսոր, այնուհետև` ռեժիսոր:

Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Կրակ» (1963թ., Գ.Մուշեղյանի հետ), «Սարոյան եղբայրներ» (1968թ., Խ.Աբրահանյանի հետ), «Արարատը Բեյրութում» (1974թ., Ս.Իսրայելյանի հետ), «Պարի հրավեր» (1975թ., Ս.Իսրայելյանի հետ), «Շեկ ինքնաթիռ» (1975թ., Ա.Աղաբաբովի հետ), «Արևիկ» (1978թ., Ա.Աղաբաբովի հետ), «Գործուղում առողջարան» (1981թ.), «Կորիոլան» (1982թ.), «Մեր չեմպիոնները» (1984թ., Ս.Իսրայելյանի և Ա.Շահբազյանի հետ), «Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը» (1985թ., Ս.Իսրայելյանի և Գ.Էմինի հետ):

Ռուբեն Մամուլյանի, Գուրգեն Ջանիբեկյանի և այլոց հետ, Մոսկվայի միջազգային կինոփառատոն

1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Մահացել է Երևանում 1993 թվականին: