Այս ՀԱՅՈՒՀԻՆ Վատիկանում Պապի ներկայությամբ ներկայացրել է ՀԱՅԿԱԿԱՆ միջնադարյան շարականները, որը Տելեպաչե հեռուստատեսությունը հեռարձակել է աշխարհի 27 երկրներում․ ՃԱՆԱՉԵ՛ՆՔ ՆՐԱՆ․

Օպերային երգչուհի ՄԱԳԴԱ ՄԿՐՏՉՅԱՆ ծնվել է 1976թ. հունիսի 4-ին, Երևանում: 1983-90թթ սովորել է Երևանի Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում, 1993-98թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում` ավարտելով նաև ասպիրանտուրան՝ Գոհար Գալաչյանի ղեկավարությամբ: 1999թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մենակատար: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի և արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բեմերում, որոնցից են` Dorothy Chandler Pavilion (2001թ., ԱՄՆ), Konzerthause (2004թ., Բեռլին), Nicolaisaal (2004թ., Պոտսդամ), Handel Hоuse (2004թ., Հալլե), Siemens-Villa (2004թ.), Դոժերի Պալատ (2005թ., Իտալիա), Ջուստինյան Պալատ (2005թ., Իտալիա), Դ.Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ (2009թ., Սանկտ-Պետերբուրգ) և այլն:

2006թ. Վատիկանում Բենեդիկտ Պապ 16-րդի ներկայությամբ ներկայացրել է միջնադարյան շարականները, որը Տելեպաչե հեռուստատեսությունը հեռարձակել է աշխարհի 27 երկրներում: Հանդես է եկել Ա.Խաչատրյանի «Զոն ցնծության» Վերդիի «Նաբուկո», Բելլինիի «Նորմա», Շուբերտի «Միրիամի հաղթական երգը», Մոցարտի «Դոն Ժուան» և այլ օպերաներում: 2008թ. հիմնել է «3-Սոպրանո» նախագիծը: Նույն թվականին մենահամերգային ծրագրերով հանդես է եկել հայ-իտալական, հայ-ռուսական մշակութային միջոցառումների շրջանակներում:

2009թ. Հնդկաստանում հանդես է եկել հայ մշակույթի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում, Սանկտ-Պետերբուրգում երգել է Ե.Օբրասցովայի 70-ամյակին նվիրված գալա-համերգին: Թողարկել է 4 ձայնասկավառակ հոգևոր և դասական ստեղծագործությունների ժանրերում: Արժանացել է մի շարք մրցանակների` «Լիզա» բարեգործական մրցույթի 1-ին մրցանակ (1995թ.), Ա.Կարապետյանի անվան 1-ին հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (1996թ.), «Բելկանտո» հանրապետական մրցույթի Արաքս Դավթյանի անվան և «Հույսի» մրցանակների դափնեկիր (1996թ.), Hildegard Pabelic-ի անվան միջազգային մրցույթի Գրան Պրի (2000թ.), Ջ.Վերդիի «Ռեքվիեմ»-ի լավագույն կատարման համար ոսկե մեդալ (2001թ.) և այլն: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: