Հայտնի է, որ Հովհաննես Շիրազն ու Պարույր Սևակն իրար չէին սիրում. միայն իմանաք՝ ինչ է արել ՇԻՐԱԶԸ ՍԵՎԱԿԻ հոգեհանգստի ժամանակ

Հովհաննես Շիրազի դուստրը՝ Աստղիկը, հիշում էր, որ իրենց տան մոտ հաճախ «չեկիստներ»՝ գլխարկով կասկածելի մարդիկ էին հայտնվում։ Նրանք առանձնահատուկ ուշադրություն էին դարձնում Շիրազին հատկապես ապրիլի 24-ին․ հետևում էին, որ տնից դուրս չգա ու Ծիծեռնակաբերդ չգնա։ Իշխանությունը վախենում էր, որ նա իր ներկայությամբ կարող է ժողովրդին մղել անկարգությունների։

Հայտնի է, որ Հովհաննես Շիրազն ու Պարույր Սևակն իրար չէին սիրում։ Երկու տաղանդավոր բանաստեղծները կիսելու բան ունեին, ու նրանց հակամարտությունը տևեց մի քանի տասնյակ տարի՝ ընդհուպ մինչ Սևակի մահը։ 1971 թվականի հունիսի 17-ին Պարույր Սևակն իր կնոջ՝ Նելլի Մենագարիշվիլիի հետ ավտովթարի ենթարկվեցին ու մահացան։ Կես դար անց մեծ բանաստեղծի մահվան պատճառ դարձած ավտովթարի իսկական պատճառը դեռ հայտնի չէ։ Ոմանք պնդում են, որ դա դժբախտ պատահար էր, ոմանք էլ ենթադրում են, որ մեծ բանաստեղծին սպանել են։

Ասում են, որ Շիրազն անձամբ գնացել է Սևակի հոգեհանգստին, մոտեցել դագաղին, գրկել նրա անշունչ մարմինն ու երեխայի պես արտասվել։ Բանաստեղծը շատ լավ հասկանում էր՝ ում է կորցրել հայ ժողովուրդը, հասկանում էր նաև, որ Սևակի հետ ինչ-որ տարօրինակ բան է պատահել։ Այդ նույն երեկո, հոգեհանգստից վերադառնալիս, Շիրազը կյանքում առաջին անգամ մոտեցավ իր բակի «կասկածելի մարդկանցից» մեկին։

«Լսո՞ւմ ես, դուք Սևակին հասաք, բայց ինձ չեք հասնի։ Չի՛ հաջողվի», — բղավել է Շիրազը նրա ականջին։

Ասում են՝ դրանից հետո Շիրազի բակում «չեկիստներն» այլևս չէին երևում։

Նա իր մահով մահացել է 68 տարեկան հասակում։