«Նա այնքան մտերիմ էր Նապոլեոնի հետ, որ երբ կայսրը մտավ Մոսկվա, խնդրեց պահպանել քաղաքի ՀԱՅԿԱԿԱՆ թաղամասը». ո՞վ էր Նապոլեոնի ՀԱՅԱԶԳԻ թիկնապահը

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը իր անունով թերևս հայտնի է յուրաքանչյուր մարդու: Նրա անպարտելի բանակը աշխարհն էր առել իր թևերի տակ: Բայց ահա Նապոլեոն Բոնապարտի զինվորներից մեկն էր Ռուստամ Ռազան, ով ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԷՐ:

Նապոլեոնի և Ռուստամի մտերիմ հարաբերությունների մասին վկայում էր ֆրանսիացի հայտնի գրող Ստենդալը։ Նրա մասին է գրել նաև Բալզակը իր «Կասկածելի գործ» վեպում՝ Ռուստամին անվանելով «հուսահատ մամլուք»։ 

Ծնվել է 1780 թվականին Թիբլիսիում, շուշվեցու ընտանիքում։ Կահիրեում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին։ Ռուստամը ծառայեց Նապոլեոնին մինչև 1814 թվականի ապրիլ և այդ ընթացքում ավելի շատ ճանաչում ձեռք բերեց։ Նա այնքան մտերիմ էր Նապոլեոնի հետ, որ երբ կայսրը մտավ Մոսկվա, Ռուստամը նրան խնդրեց պահպանել քաղաքի հայկական թաղամասը։

Գերի ընկնելով՝ Ռուստամը շատ էր մտածում մոր և քույրերի ճակատագրի մասին։ Նա խնդրեց մի հայ վաճառականի, որը Ֆրանսիայից Կովկաս էր մեկնում, նրանց մասին տեղեկություն իմանալ։ Այդ ծառայության համար առևտրականը մեծ գին պահանջեց։ Նապոլեոնի հետ խորհրդակցելով՝ Ռուստամը պայմանավորվեց վճարել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ լուր ստանա իր ընտանիքի մասին։ Այն բանից հետո, երբ Նապոլեոնը աքսորվեց, Ռուստամը Փարիզից տեղափոխվեց Թեհրան, իսկ այնտեղից՝ Թբիլիսի։ Նրան ընդունեց Կովկասի փոխարքա Երմոլովը։ Ռուստամը մասնակեց ռուս-պարսկական պատերազմին (եղել է հեծելազորային ջոկատի հրամանատար) և Ղարաբաղի ազատագրումից հետո հիմնավորվեց հայրենի Շուշի քաղաքում։ Այստեղ մնալով 2 տարի՝ Ռուստամը 1840 թվականին վերադարձավ Ֆրանսիա։ Նա գնում էր թափորի առջևից, որը ուղեկցում էր Նապոլեոնի մասունքները Սբ Հեղինե կղզուց դեպի Փարիզ: 

1845 թվականին Ռուստամի մահից հետո ֆրանսիական Դուրդան քաղաքում նրա հետնորդները զբաղվում էին հասարակական-քաղաքական գործունեությամբ։ Նրա որդիներից մեկը Ֆրանսիայի լիազոր ներկայացուցիչն էր Թունիսում, իսկ թոռը՝ Էդմոն Ռուստամը, հայտնի էր ֆրանսիական գրականության մեջ որպես թատերագիր և պոետ։