ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ով պիեսներ է բեմադրել նույնիսկ արտերկրում. ճանաչեցի՞ք Լենինի, Պատվո, Հայրենական պատերազմի շքանշանների արժանացած ՀԱՅԻՆ

Հայ բեմադրիչ, դերասան, մանկավարժ Ռուբեն Սերգեյի Աղամիրզյանը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 20-ին Թիֆլիսում: Սովորել է տեղի Ա.Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի ստուդիայում, Թիֆլիսի կինոստուդիայի դպրոց-ստուդիայում, ավարտել է Լենինգրադի թատերարվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը:

Երկու տարի եղել է Մոլդովայի ռուսական դրամատիկական թատրոնի դերասան և բեմադրիչ: Տարիներ շարունակ եղել է Լենինգրադի Ա.Պուշկինի անվան դրամայի թատրոնի, Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոնի ռեժիսոր, Կոմիսարժևսկայայի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորը, որտեղ 25 տարիների ընթացքում բեմադրել է 51 ներկայացում: 

Պիեսներ է բեմադրել նաև Ֆինլանդիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի թատրոններում: Լավագույն բեմադրություններից են` Դրուցեի «Սրբություն սրբոց», Բուլգակովի «Տուրբինների օրերը», «Բորիս թագավորը», Ալյոշինի «Դիվանագետը» և այլն:

ruben aghamirzyan

Հեղինակել է «Ժամանակ: Թատրոն: Ռեժիսոր» գիրքը: Արժանացել է Ռուսաստանի, Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, հետագայում նաև Ռուսաստանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, ԽՍՀՄ Պետական մրցանակի: Արժանացել է նաև Լենինի, Պատվո, Հայրենական պատերազմի շքանշանների: Մահացել է 1991 թվականի հոկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: