Տաղանդավոր ՀԱՅ քանդակագործ, ով իր 200-ից ավել ստեղծագործությունները նվիրեց Ազգային պատկերասրահին

Աշխարհին ներկայացած ու ճանաչման հասած հայ արվեստագետների մեջ իր հատուկ տեղն ունի Խորեն Տեր-Հարությանը։ Մեծ քանդակագործը 1971-ին անհատական ցուցահանդես է ունենում նաեւ Երեւանում, նկարչի տանը: Իսկ 1983 թ. իր ստեղծագործությունները տեղափոխում է մայր հայրենիք՝ 80 քանդակ, 100-ից ավելի գծանկարներ, գեղանկարներ:

Եվ բացվում է հերթական անհատականը՝ պետական պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում: Հայրենաբնակ անվանի արվեստագետներից շատերը զարմանալու էին՝ այսքան մեծ քանդակագործ, ու իրենք չեն էլ ճանաչել:

Ցուցահանդեսին Խորենին գովասանքի խոսքեր է նաև Կարեն Դեմիրճյանը: Այդ երջանիկ օրը վարպետն իր ցուցադրվող բոլոր ստեղծագործությունները նվիրում է Ազգային  պատկերասրահին, իսկ 1994-ից հայոց հոգեւոր մայրաքաղաքում սկսում է գործել նրա շքեղ արվեստի մշտական ցուցադրությունը: Հակոբ Սրապյանի հոդվածից։