Հենց նա է «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլ սիրված երգերի լավագույն կատարողներից մեկը. ճանաչեցի՞ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ժողովրդական արտիստին

Հայ մեծանուն երգչուհի Արաքսյա Կարապետի Գյուլզադյանը ծնվել է 1907 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), որտեղ էլ հենց ստացել է նախնական կրթությունը:

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1926 թվականից Երևանում: Եղել է Հայաստանի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի, Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի: Նրա ուսուցիչներից է եղել կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը: Երկու անգամ մասնակցել է Մոսկվայում կայացած Հայ արվեստի տասնօրյակներին:

araqsya gyulzadyan

Կատարել է հայկական, իրանական, ադրբեջանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև` հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ: Եղել է Գուսան Շերամի երգերի լավագույն կատարողներից՝ «Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: